Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Տոլորս գյուղում կառուցվում է նոր եկեղեցի

Տոլորս գյուղում կառուցվում է նոր եկեղեցի
06.07.2012 | 13:10

Սիսիանի Տոլորս գյուղում մեկնարկման փուլում է 90 քառ.մ ընդհանուր մակերեսով նոր եկեղեցու շինարարությունը: Կառույցի ֆինանսավորումն իրականացնում է համագյուղացի Ալեքսանդր Սուքիասյանը` իր մոսկվայաբնակ Տիգրան ու Վարդան որդիների հետ: Շինարարական աշխատանքներում ընդգրկվել են տեղացի վարպետներ ու գյուղի բնակիչներ: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի լուսարարապետ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ:

Ըստ գյուղապետ Մարատ Առաքելյանի, նորակառույց եկեղեցին կրելու է 1974 թվականին Տոլորսի ջրամբարի տակ մնացած, 19-րդ դարի կառույց` Սուրբ Հռիփսիմե եկեղեցու անունը: Նախկին եկեղեցին դեռևս կանգուն է և ժամանակ առ ժամանակ երևում է, երբ իջնում են ջրամբարի ջրերը:
Եկեղեցու շինարարությունը կավարտվի աշնանը, կից կգործեն զանգակատունն և 30 հոգանոց մատաղատեղին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ